Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ախր ես ի՞նչ գործ ունեմ»

«Ախր ես ի՞նչ գործ ունեմ»
16.04.2013 | 15:08

Irates.am-ը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկության, նոր ոստիկանապետի նշանակման մասին և ինչ ակնկալիքներ ունի նոր ձևավորվելիք կառավարությունից:

«Ախր ես ինչ գործ ունեմ այդ թեմաների հետ»,- արձագանքեց Արտակ Զաքարյանը:
Իսկ նույն կուսակցությունից ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ ասաց, որ դա իր ոլորտը չէ, և ինքը ոչինչ չի կարող ասել:
«Չեմ ճանաչում ոստիկանապետերին, ի՞նչ ասեմ»,- ասաց Մարգարիտ Եսայանը:


Թագուհի Հակոբյան

Դիտվել է՝ 5461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ